
Ամերիկացի ռեփեր Doja Cat-ը խոսել է վերջին շրջանում իր կատարած պլաստիկ վիրահատությունների մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Հանրահայտ երգչուհի Ամալա Դլամինին, ով հայտնի է Doja Cat բեմական անվամբ, պատմել է, որ շտկել է կազմվածքը՝ հեռացնելով խնդրահարույց հատվածների ճարպային կուտակումները, ինչպես նաև փոքրացրել է կրծքերը։
«Լավ եմ ինձ զգում։ Ես լիպոսակցիա եմ արել, ուստի ազդրերս շատ են ցավում, եթե շատ եմ շարժվում: Բայց շատ արագ ապաքինվում եմ»,- գրել է ռեփերը։