Հարավային Կորեայի մայրաքաղաքում կկառուցվի հսկա 180 մետրանոց «սատանի անիվ» կարուսելը՝ առանց անվաճաղերի։ Ատրակցիոնը կգտնվի Աշխարհի գավաթի մարզադաշտի և Հան գետի մոտ, որը հայտնի է քաղաքի գեղեցիկ տեսարաններով:
Այս տարածքը նախկինում եղել է աղբավայր, ուստի իշխանությունները այժմ այն օգտագործում են էկոլոգիապես մաքուր ծրագրերի համար: Անիվը կաշխատի այլընտրանքային տեխնոլոգիաներով, ինչպիսիք են արևային էներգիան:
Սեուլի կառավարությունը նաև նշել է, որ ատրակցիոնի գտնվելու վայրը ընտրվել է երկրի հյուսիսային սահմանին մոտ լինելու պատճառով, որպեսզի ցույց տրվի «միացյալ Կորեայի ու ազգային միասնության ձգտումն ու ցանկությունը»: