
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր Future Lover երգը կատարելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ համարի ներքո։ Այս մասին հայտարարվել է «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքով։
Երկրորդ կիսաեզրափակչում ելույթների հերթականությունը հետևյալն է՝ Դանիա, Հայաստան, Ռումինիա, Էստոնիա, Բելգիա, Կիպրոս, Իսլանդիա, Հունաստան, Լեհաստան, Սլովենիա, Վրաստան, Սան Մարինո, Ավստրիա, Ալբանիա, Լիտվա, Ավստրալիա, Իսպանիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն:
«Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 11-ին, եզրափակիչը՝ 13-ին։