Ռուս և բելառուս ծանրորդները չեն ընդգրկվել ապրիլի 15-ից 23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական հայտացուցակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայից (EWF):
Եվրոպայի առաջնության մասնակիցների նախնական ցուցակում ընդգրկված էին 38 ռուս և 27 բելառուս ծանրորդներ (տղամարդիկ և կանայք), այդ թվում՝ փոխարինողները։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2021 թվականի մարտին ռուս և բելառուս ծանրորդներին անորոշ ժամկետով հեռացրել է միջազգային մրցումներից։ Եվրոպայի առաջնությունը Փարիզի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերից է։