Թուրքիան ապրել է վերջին 20 տարվա ընթացքում եղած ամենաչոր ձմեռը և պատրաստվում է լուծել ջրամատակարարման հետ կապված, ըստ փորձագետների, անխուսափելի խնդիրները գալիք ամառային սեզոնում, որը նույնպես խոստանում է շոգ լինել, հինգշաբթի գրել է Hurriyet թերթը։
«Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիան ապրել է վերջին 22 տարվա ամենաչոր ձմեռը, և ամռանը ջրային ճգնաժամ է սպասվում»,–գրում է թերթը։
Մի շարք փորձագետներ կարծում են, որ հունիսից երկրում մեծ ճգնաժամ է սկսվելու ջրի բացակայության պատճառով։ Ստամբուլի տեխնիկական համալսարանի դասախոս Օրհան Շենի խոսքով, սպասվող տեղումները չեն բավականացնի ջրամբարները լցնելու համար, որոնցից շատերը սկսել են չորանալ ձմեռային տեղումների կրճատման պատճառով։
Նման կարծիք է հայտնում նաև պետական հիդրոտեխնիկական կառույցների վերահսկողության գլխավոր վարչության նախկին տնօրեն Դուրսուն Յըլդըզը։ Նա կարծում է, որ երկրի համար իրավիճակը «նույնքան կրիտիկական է, որքան վերջին երկրաշարժը», և որ այս հարցը պետք է հրատապ լուծում ստանա՝ որպես ազգային անվտանգության խնդիր։
Փետրվարին Թուրքիայում միջինից 24%-ով քիչ անձրև է տեղացել, գրում է թերթը։
Մասնագետները խորհուրդ են տալիս խնայել ջուրը, օգտագործել սենսորային ծորակներ, փակել ջուրը ատամները խոզանակելիս, կրճատել ցնցուղ ընդունելու ժամանակը և խուսափել մեքենաների երկարատև լվացումից: