Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կասկածվում է անհիմն ծախսերի մեջ։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով թերթի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերին։
Նշվում է, որ Եվրախորհրդի քարտուղարությունը լրացուցիչ միջոցներ է խնդրել Միշելի ճանապարհորդությունների ֆինանսավորման համար։ Այսպիսով, 2024 թվականի ծախսերը խնդրում են 2 միլիոն եվրոյից հասցնել 2,5 միլիոն եվրոյի, իսկ որպես պատճառ նշվել է «Եվրոպական խորհրդի նախագահի գործառույթը»: Փաստաթղթերում նշվում է, որ այդ գումարի հիմնական մասը կուղղվի լրացուցիչ ճանապարհածախսին։
Politico-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2022 թվականի հունվարից նոյեմբեր Շառլ Միշելը կատարել է 26 մասնավոր չվերթ։ Ներքին կանոնների համաձայն՝ Եվրախորհրդի ղեկավարն իրավունք ունի մասնավոր ինքնաթիռ օգտագործել միայն այն դեպքերում, երբ կոմերցիոն տարբերակները հասանելի չեն։
2014 թվականին Շառլ Միշելը ընտրվել էր Բելգիայի վարչապետ։ Այն ժամանակ նա ընդամենը 33 տարեկան էր, ինչը քաղաքական գործչին դարձրեց երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։ 2019 թվականին Միշելը ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահ։