Դադարեցնել մեծ ծառերի հատումը և սկսել հանրային քննարկում. Ռեստորանների ասոցիացիա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դադարեցնել մեծ ծառերի հատումը և սկսել հանրային քննարկում. Ռեստորանների ասոցիացիա

Հարգելի Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality,

Խիստ մտահոգված ենք Երևան քաղաքի կենտրոնում իրականացվող ծառհատումներով

Մեծ ծառերը վաղուց Երևանի դեմքն են և 7-8 ամիս ձգվող ամառային սեզոնին հանդիսանում են զովի, արևից փրկվելու միջոց հարյուր հազարավոր երևանցիների և զբոսաշրջիկների համար:

Մեծ ծառերը այսպիսով կատարում են ոչ միայն էսթետիկ դեր, այլ նաև խիստ կարևոր են ռեստորանային ոլորտի կենսունակության համար

Ձեր ներկայացված նկարներում պատկերված ծառերը չեն ծառայում վերը նշված ոչ մի նպատակի` ներկայացնելով հակառակ պատկերը:

Խնդրում ենք անհապաղ դադարեցնել մեծ ծառերի հատումը և սկսել հանրային լայն քննարկում