
Իրանի պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային գոտի։ Այդ մասին փոխանցում են իրանական լրատվամիջոցները։
Բարձրաստիճան ռազմական գործիչը զրուցել է զինվորականների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստվածության մակարդակն ու բարոյական տրամադրվածությունը։
«Պաշտպանության անվտանգության հարցը չգիտի ցուրտ, շոգ, տոնական և աշխատանքային օրեր: Մենք պետք է լինենք հնարավորինս զգոն և պատրաստված։ Միշտ ուշադիր եղեք այս հարցերին»,- ասել է նա՝ դիմելով զորքերին։