Ե՞րբ է Նիկոլը դրսևորելու անկեղծություն՝ անձամբ բացահայտելու սեփական տիկնոջ շքեղ կյանքի կեղտոտ գաղտնիքները
Advertisement 1000 x 90

Ե՞րբ է Նիկոլը դրսևորելու անկեղծություն՝ անձամբ բացահայտելու սեփական տիկնոջ շքեղ կյանքի կեղտոտ գաղտնիքները

Ըստ երևույթին ազդված Պապիկյան Սուրիկի, «գեներալ» Գագոյի, Արոյի ու մյուսների ինչքի վերաբերյալ լրագրողական հանրույթի, տարբեր ԶԼՄ-ների դրսևորած հետաքրքրասիրությունից՝ Նիկոլը, ըստ մամուլի տեղեկությունների, հրամայել է պարզել, թե Հայաստանում գրանցված ու գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն, ինչ եկամուտներ:

Հասկանալի է, թե ինչ տրամաբանութամբ է նախկին լրագրողը հերթական ռեյդն իրականացնում ԶԼՄ-ների դեմ. խնդիր է դրել՝ հասարակ ժողովրդին ցույց տալու, որ ԶԼՄ-ներն իբր բարոյական իրավունք չունեն՝ պարզելու, թե իր թիմի անդամներն ինչպես են հանկարծ «ծերից ծաղկել»՝ անհատակ ունեցվածքի ու շքեղ կյանքի տեր դառնալով: Իբր իրենց քննադատելու իրավունք ունեն միայն չունևորները, իսկ ա՛յ շատ թե քիչ նորմալ ապրողները իրավունք չունեն քիթները մտցնել իրենց չվերաբերող գործերի մեջ, քանի որ հանկարծ կարող է պարզվել, որ նրանք էլ են կոռուպցիոներներ:

Նիկոլը մաքուր ենոքավանցուն բնորոշ հաշվարկ է կատարել՝ կարծելով, թե նման կերպ կարող է մեղմել հանրային արձագանքն ու լռեցնել միանգամայն ողջամիտ հարցերը,որ բխում են իր իսկ ստեղծած իրականությունից: Մինչդեռ հարց է ռաջանում՝ իսկ ե՞րբ է հանրությունը տեղեկանալու ասենք Հակոբյան Աննայի իրական ունեցվածքի ծավալների մասին, ե՞րբ է Նիկոլը դրսևորելու իրական անկեղծություն՝ անձամբ բացահայտելու սեփական տիկնոջ շքեղ կյանքի գաղտնիքները՝ չսպասելով ԶԼՄ-ների հրապարակումներին: Նույն մամուլը չի դադարում գրել շվեյցարական բանկերում Նիկոլի երկրորդ կեսի միլիարդների մասին, որ, ի դեպ, ասում են՝ ձեռք է բերել ոչ առանց Մեհրիբան խանումի օգնության:
Ա՛յ սրա մասին մտածեք, ոչ թե ընկեք լրագրողների հետևից…

Armenian info


Նման նյութեր