Օրվա աստղագուշակը
Advertisement 1000 x 90

Օրվա աստղագուշակը

ԽՈՅ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին քննադատաբար մոտենալ հակառակ սեռի հետ իրենց շփման հարցին: Գուցե, նրանք չափազանց ամաչկո՞տ են կամ, ճիշտ հակառակը, չափազանց կամայակա՞ն են սիրելիների հանդեպ: Թե՞ նրանք չափազանց շատ են խոսում իրենց մասին: Իսկ, գուցե, նրանք իրենց նուրբ հոգին թաքցնում են սուր կատակների հետեւու՞մ: Խոյերը այսօր պետք է փորձեն բացահայտել իրենց բացասական կողմերը, նրանցից ազատվելու համար: Շատ շուտով այդ կարող է նրանց մեծ օգուտ տալ անձնական ճակատում:

ՑՈՒԼ

Այսօր ժամադրության ամենասկզբում Ցլերի մոտ կարող է զգացողություն առաջանալ, որ երեկոն փչացել է, եւ այլեւս ոչինչ չի կարող բարելավել նրանց տրամադրությունը: Բարեբախտաբար, այդ, ըստ երեւույթին, այդպես չէ: Նրանք, ովքեր դուր են գալիս իրենց, անակնալ կամ, գուցե, թանկ նվեր են պատրաստել, եւ այն ամենը, ինչ պահանջվում է Ցլերից չխանգարել սիրելիներին զարմացնել եւ ուրախացնել իրենց: Եւ, իհարկե, արտահայտել իրենց երախտագիտությունը: Իսկ այդ քիչ բան չէ, այդպես չէ՞;

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Այսօր սիրելիների հետ զրույցի ժամանակ կարող են խառնաշփոթի մատնվել: Երկվորյակները կարող են իրենց ոչ այնքան ինքնավստահ զգալ, ընդ որում մտավախություն ունենալով, որ այդ ինքնավստահության պակասը աչքի է ընկնում եւ նրանց բացասաբար է բնութագրում: Սակայն այսօր պետք չէ անզգա ձեւանալ.միեւնույն է, չի ստացվի: Երկվորյակները պետք է լինեն այնպիսինը, ինչպիսինը որ կան: Նրանց թուլությունը նրանց զենքն է, որի օգնությամբ նրանք կարող են գրավել նույնիսկ ամենպաշտպանված ամրոցները:

ԽԵՑԳԵՏԻՆ

Այսօր Խեցգետինները, սիրելիների հետ ներդաշնակության հասնելու համար ստիպված կլինեն որոշ փոփոխություններ կատարել իրենց մեջ: Հարաբերություններում նրանք սիրում են լարված կրքե՞ր, դրամատիկ զարգացումնե՞ր, անսպասելի պոռթկումնե՞ր: Անշուշտ, նրանց ընտրյալները նույնպես, այլապես նրանք միասին չէին լինի: Սակայն այսօր Խեցգետինները պետք է աշխատեն զսպել իրենց եւ մի փոքր հանգստանալ: Հանգստացե’ք բուռն զգացմունքներից եւ ժամանակ տվեք նաեւ Ձեր զուգընկերներին, այլապես նրանց խեղճ նյարդերը պարզապես չեն դիմանա:

ԱՌՅՈՒԾ

Այսօր սիրո հարցում Առյուծները զերծ կմնան վեհ գաղափարներից: Նույնիսկ եթե նրանք ռոմանտիկայի եւ սենտիմենտալ երազանքների սիրահար են, այսօր կհաղթահարի երկրայինը, կենդանականը՝ Առյուծների մոտ որոշակի ցանկություններ արթնացնելով: Պետք չէ’ ամաչել այդ պոռթկումներից: Եթե սիրելիները հայտնվեն նրանց կողքին, նրանք լիովին կգնահատեն Առյուծներին անմիջականությունը, թեթեւությունը եւ ցանկացած րոպեն վայելելու ցանկությունը:

ԿՈՒՅՍ

Այսօրվա օրը սիրո ճակատում հաջողություն է խոստանում Կույսերին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք դադարեն անհանստանալ այն հարցի շուրջ, թե արդյոք իրենք բավականաչափ լավն են իրենց սիրելիների համար: Անշուշտ համեստությունը բնավորության զարդարանքն է, սակայն այդ չի վերաբերվում թերարժեքության բարդույթին: Կույսերին անհրաժեշտ է ավելի ինքնավստահ լինել, սիրել իրենց, եւ նրանց անպայման կսիրեն նրանք, ում նրանք սիրում են: Իսկ ժամադրության պատրաստվելիս նյարդայնանալուց խուսափելու համար Կույսերին կարելի է թեթեւ հանգստացնող հաբեր ընդունել:

ԿՇԵՌՔ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կշեռքներին ուշադրություն դարձնել երեւակայության եւ իրական կյանքի միջեւ եղած տարբերությանը: Նրանք պետք է սիրելիների հետ իրենց հարաբերություններում գոնե այսօր տարանջատել մեկը մյուսից: Գուցե, երազկոտությունը խանգարում է Կշեռքներին ինչ-որ կարեւոր մանրուքներ տեսնել կամ անհրաժեշտ քայլերը կատարել: Կշեռքները պետք է երկնքից ցած իջնեն, եւ այդ թույլ կտա նրանց իրական արդյունքների հասնել րենց ռոմանտիկ հարաբերություններում:

ԿԱՐԻՃ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին սիրո հարցում հանդես գալ որպես նախաձեռնող կողմ: Նրանք կարող են համարձակորեն առաջ շարժվել եւ չվախենալ ոչինչից: Վերջապես հասկացրե’ք Ձեր ընտրյալներին, որ Դուք անտարբեր չեք նրանց հանդեպ: Այդ ամենեւին էլ չի նշանակում, որ Կարիճները այսօր պետք է զոհեն իրենց համեստությունը կամ հպարտությունը: Չէ՞ որ պարտադիր չէ ուղղակիորեն սեր խոստովանել.երբեմն բավական է ժպիտ, խոստումնալից հայացք կամ նուրբ ակնարկ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Այսօր աստղերը տրամադրում են Աղեղնավորներին կյանքին թեթեւ եւ առանց պաթոսի նայելուն: Նրանց ներկա ռոմանտիկ հարաբերություններում շատ խնդիրնե՞ր կան, թե նրանք դեռ չե՞ն կոմնորոշվել, թե արդյոք իրենց կողքին նա է: Իսկ, գուցե, Աղեղնավորների անձնական կյանքում միաժամանակ մի քանի դուրեկան տարբերակ կա՞ եւ նրանք դեռ չե՞ն կատարել վերջնական ընտրությունը: Դե ինչ, այսօր Աղեղնավորները ընդունակ են ցանկացած իրավիճակ ընդունել այնպես, ինչպես այն կա, եւ նույնիսկ գտնել նրա առավելությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այսօր Այծեղջյուրները նոր ծանոթություն հաստատելու բոլոր հնարավորությունները կունենան: Նրանք զգում են, որ հասունացել է փոփոխությունների պահը եւ իրենց սե՞րն են փնտրում: Այդ դեպքում այդ օրը իրենց օրն է: Իհարկե, դժվար թե Այծեղջյուրները ոչինչ չեն ձեռնարկել նաեւ նախկինում, եւ նրանք մի քանի հարմար թեկնածու ունեն, սակայն այսօր նրանք պետք է պատրաստ լինեն այդ ցուցակի ընդլայնմանը:

ՋՐՀՈՍ

Այսօր Ջրհոսներին բավականաչափ անհանգիստ օր է սպասվում.նրանց մոտ կարող է ծագել մի միտք, որ իրավիճակը դուրս է եկել նրանց վերահսկումից: Միայն օրվա երկրորդ կեսին նրանք կրկին կշտկեն իրավիճակը եւ կպլանավորեն իրենց օրն այնպես, ինչպես կցանկանան: Վերջնականապես ուշքի գալու համար լավ կլինի, եթե Ջրհոսները իրենց սիրելիներին ժամադրեն հանգիստ եւ ռոմանտիկ վայրերում եւ հնարավորինս խուսափեն աշխույժ պարերից եւ կարաոկեից: Ընթրիքը մոմերի լույսի ներքո եւ հանգստացնող լոգանքը նրանց կօգնեն հանգստանալ եւ լցվել քնքշությամբ:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին որեւէ փոփոխություններ կատարել կամ նորույթի շունչ հաղորդել սիրելիների հետ հարաբերություններում: Պետք չէ չափից ավելին փոփոխություններ կատարել.բավական է ընդամենը մի քանի փոքրիկ նրբություն, որպեսզի ե’ւ Ձկները, ե’ւ նրանց ընտրյալները կարողանան զգալ տարբերությունը: Անձնական կյանքում այսօր ձեռնարկած փոքրիկ փոփոխությունները կարող են զարմացնել նրանց եւ ամրապնդել հարաբերությունները:

news.am