ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օտտավայում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը, գրում է CBS News-ը։
Ասուլիսի ավարտից հետո Բայդենը չի կողմնորոշվել՝ ինչպես իջնել բեմից։ Թրյուդոն օգնել է նրան՝ ցույց տալով ճիշտ ելքը։
Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Օտտավայում տեղի է ունեցել մամուլի ասուլիս Բայդենի և Թրյուդոյի հետ։ Բայդենը իր ելույթում լեզվի սայթաքում է ունեցել՝ Կանադային անվանելով Չինաստան: Բայդենի վրիպումը ուրախացրել է Կանադայի ղեկավար կազմին և արժանացել է ծափերի։
Մինչ այս ԱՄՆ նախագահը հերթական անգամ մոռացել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի անունն ու ազգանունը։ Նա ելույթ է ունեցել ԱՄՆ զինվորականներին պատվո շքանշանների հանձնման արարողությանը և երկար ժամանակ չի կարողացել հիշել ԱՄՆ պաշտպանության նախարարի անունն ու ազգանունը։