Օդի ջերմաստիճանը կնվազի 15-19 աստիճանով
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կնվազի 15-19 աստիճանով

Երևան քաղաքում՝ մարտի 27-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` մարտի 27-ի ցերեկը և 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 3-6 մ/վրկ, մարտի 29-30-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին գիշերը կնվազի 5-7, ցերեկը 15-19 աստիճանով։



Նման նյութեր