Չի դադարում դիվանագիտական «կռիվը» Իրանի և Ադրբեջանի միջև, հարաբերությունները շարունակական լարվում են։ Իրանը ծանր զրահատեխնիկա է տեղակայում իրանա֊ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ադրբեջանն իր հերթին հետ չի մնում և հետևողականորեն շարունակում է գեներացնել հակաիրանական տրամադրություններ իր երկրում …սակայն շտապեմ տխրեցնել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Իրանը բղավելով «Մահ Ադրբեջանին» անհապաղ կսկսի ռազմական գործողություններ Ադրբեջանի դեմ։
Իրանը չափազանց նուրբ քաղաքական և դիվանագիտական խաղ է տանում տարածաշրջանում և խիստ հետաքրքրված չէ մտնել ուղիղ բախման մեջ Ադրբեջանի հետ։
Հակառակը` իրանցիները անելու են ամեն ինչ, որ խուսափեն ուղիղ բախումից։ Եվ, ի վերջո, Իրանը պաշպանում է իր շահերը և եթե որոշի մտնել ուղիղ ռազմական առճակատման մեջ ադրբեջանցիների հետ, ապա դա կանի այն ժամանակ երբ դա իրեն պետք կլինի, այլ ոչ թե մեզ։
Իհարկե, իրանա֊հայկական սահմանը Իրանի համար յուրօրինակ «կարմիր գիծ» է, քանզի փաստացի փակում է իրենց (իրանցիների) վերջին սահմանային «բաց պատուհանը», սակայն վախենամ, որ իրանցիները կգերադասեն պայմանավորվել թուրք-ադրբեջանական ոհմակի հետ, քան պատերազմել: Այլ հարց է` խոսք կգնա՞ արդյոք Իսրայելի խամաճիկը հանդիսացող Ադրբեջանում լարվածության թոթափման մասին.. .Իսկ հիմա հարց. կարո՞ղ եք գուշակել, թե ում տարածքային ամբողջականության և անվտանգության հաշվին են փորձելու բանակցել ադրբեջանցիները։
Այնպես որ էյֆորիկ ցնցումներից դուրս է պետք գալ և հասկանալ. հերիք է ապավինել դրսի «փրկիչների» հայանպաստ քայլերին, պետք է ինքներս դիմադրելու ներուժ ձևավոր ենք։
Սա, իհարկե, բնավ չի նշանակում, որ պետք եղած ժամանակ Իրանը չի հարվածի Ադրբեջանին, բայց կրկնեմ` եթե դա տեղի ունեցավ, ապա կլինի միայն և միայն իրանցիներին ձեռնտու ժամանակ։
Ոչ ավել, ոչ պակաս։
Արման Աբովյան