ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ պատերազմին․ գեներալ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ պատերազմին․ գեներալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ռազմական բյուջեի նախագիծ կներկայացնի ռեկորդային գումարով։
Այն կուղղվի Չինաստանի դեմ պայքարին, ասել է ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։

«Այս բյուջեն կենտրոնացած է Չինաստանի հետ մեր ռազմավարական մրցակցության ռազմավարության և լրջության վրա:

Չինաստանը մնում է մեր երկարաժամկետ աշխարհառազմավարական անվտանգության մարտահրավերը:
Այս բյուջեն մեզ պատրաստում է պատերազմի»,- ասել է Մարկ Միլին:

Հայտնի է, որ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կկազմի ռեկորդային՝ 886 ԱՄՆ մլրդ դոլար։



Նման նյութեր