Իսրայելի բժիշկների արհմիությունը հայտարարել է երեքշաբթի օրվանից երկրի առողջապահական համակարգի աշխատանքների դադարեցման մասին, հայտնում է Haaretz-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ աշխատանքները չեն վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերանայվել ու չի չեղարկվել դատաիրավական բարեփոխումների գործընթացը։
Հիշեցնենք, որ Իսրայելում ներքաղաքական լարված իրավիճակ է նույն դատաիրավական բարեփոխումների պատճառով։
Երկրի տարբեր քաղաքներում հարյուր հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության ծրագրի դեմ։
Իսրայելը նախագահն արդեն հայտարարել է դատաիրավական բարեփոխումներից հրաժարվելու մասին, սակայն երկրում բողոքի ալիքն այդպես էլ չի մարում։