Լեգենդար փոփ-դիվա Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը։
Վենետիկյան ոճով տունը գտնվում է ժայռի գագաթին, եւ այցելուներին դիմավորում է արմավենու անտառով ու Խաղաղ օվկիանոսի տեսարաններով: Բարձր եւ կանաչապատ պատերի հետեւում 1200 քմ մակերեսով Վերածննդի դարաշրջանի եռահարկ առանձնատունն է՝ հսկայական լողավազանով ու թենիսի կորտով, որը գտնվում է 1,7 ակր հողատարածքի վրա։
Առանձնատունն ունի յոթ ննջասենյակ, մարզասրահ եւ թատրոն։ Կա նաեւ մեդիտացիայի սենյակ ու երկու հանդերձարան։ Կա նաեւ թուրքական համամի օրինակով սանհանգույց՝ փայտե էկրաններով։
Սակայն տան ամենաարտասովոր հատվածը կլիմատ քոնթրոլով վերահսկվող կեղծամների սենյակն է, որտեղ պահվում են փոփ աստվածուհու 100 կեղծամները։
Շերը տանն ապրել է ավելի քան 30 տարի եւ վայելում է դրա ստեղծման ու էվոլյուցիայի յուրաքանչյուր պահը: Բայց նա ասում է, որ ժամանակն է փոխանցել իր կախարդանքն ուրիշներին: