Սաակաշվիլին հարյուրավոր մարդկանց է «սպանել»․ Ղարիբաշվիլի
Advertisement 1000 x 90

Սաակաշվիլին հարյուրավոր մարդկանց է «սպանել»․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար նորվեգական Սյուր Լինդեբրեկի անվան մրցանակի հանձնումը նախկին նախագահ Միայիլ Սաակաշվիլիին համարել է ծաղր և վիրավորանք վրաց ժողովրդի հանդեպ

Նա Սաակաշվիլիին համեմատել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ, ով սպանել է ավելի քան 70 մարդու։
«Պատկերացրեք, թե ինչ ծաղր և վիրավորանք է մեր ժողովրդի համար, երբ աշխարհահռչակ ավտորիտար նախկին կառավարիչ, գրեթե բռնապետ Սաակաշվիլին, ով ճնշող ու մարդասպան համակարգի ստեղծողն էր, պարգևատրվում է մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար։

Սա ծաղր է մեր ժողովրդի նկատմամբ և, իհարկե, ոչինչ չի նշանակում։ Գրեթե նույն բանն է, չնայած չեմ ուզում հիշել այդ ծանր դեպքը, բայց եթե նորվեգական կազմակերպությունը նման վերաբերմունք ունի.․․
Հիշում եք՝ Բրեյվիկը Նորվեգիայում շատ մարդկանց սպանեց։ Սա մոտավորապես նույնն է, թե ինչ-որ երկիր Բրեյվիկին նման մրցանակ շնորհեր»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք վարչապետը Սաակաշվիլին համեմատում է Բրեյվիկի հետ, Ղարիբաշվիլին պատասխանել է. «Ինձ համար դա նույնն է»։

Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահը «հարյուրավոր երիտասարդների է սպանել»։

Ավելի վաղ Սաակաշվիլին Նորվեգիայում պարգեւատրվել էր ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար։ Օսլոյում կայացած արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է նրա մորը՝ Ջուլի Ալասանիային և որդուն՝ Նիկոլոզին։

 

 



Նման նյութեր