ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի քրիստոնեական մասնավոր դպրոցում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել։
Դեպքի վայր հասած ոստիկանները փոխհրաձգության մեջ են մտել։ Կրակողը կին է եղել, նա սպանվել է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Հարձակվողի ինքնությունն ու դրդապատճառները անհայտ են, զոհերի անուններն ու տարիքը նույնպես չի հաղորդվում։