Անհայտ անձը փորձել է մտնել Պոտսդամում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բնակարան, սակայն նրան նկատել են, և հարձակվողը ստիպված է եղել թաքնվել։ Երկուշաբթի՝ մարտի 27-ին, հայտնում է Spiegel-ը։
Հուդի հագած և Հելոուինի դիմակով կողոպտիչը ներխուժել է քաղաքի կենտրոնում գտնվող շենք, որտեղ ապրում է Շոլցը, հրապարակմանը հայտնել են անվտանգության աշխատակիցները: Այդ ժամանակ կանցլերը տանը չի եղել: Աղբյուրները Spiegel-ին հայտնել են, որ անծանոթին նկատել ենն երբ նա փորձում էր ներխուժել կանցլերի բնակարան։ Հայտնաբերվելուց հետո հանցագործը դիմել է փախուստի։
Իրավապահները զննել են դեպքի վայրը և առգրավել տեսախցիկների կադրերը։ Կասկածյալը հետախուզման մեջ է։
Ըստ Spiegel-ի՝ Գերմանիայի կանցլերն ու նրա կինը՝ Բրիտա Էռնստը, այս բնակարան են տեղափոխվել 2021 թվականին։ Պատճառը նրանց նախկին բնակության վայրից գողությունն է եղել։