Ուշադրություն. 8 բան, որ չի կարելի անել քնելուց առաջ
Advertisement 1000 x 90

Ուշադրություն. 8 բան, որ չի կարելի անել քնելուց առաջ

Քնի որակը մեծապես կախված է մթերքից, որ օգտագործում եք ընթրիքի ընթացքում։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ դժվարամարս սնունդ օգտագործելն ազդում է քնի որակի վրա՝ ծանրաբեռնելով նյութափոխանակության համակարգը։ Կայքը ներկայացրել է մթերքի ցանկը, որի օգտագործումը ցանկալի չէ։

Սուրճ

Այն կխանգարի քնելուն։ Սուրճի փոխարեն կարող եք երիցուկով թեյ խմել։ Այն հանգստացնող հատկություն ունի, իսկ դրա հաճելի համի շնորհիվ շաքար ավելացնելու կարիք չի լինի։

Ալկոհոլ

Ալկոհոլը խանգարում է պրոցեսներին, որոնք տեղի են ունենում ուղեղում, հատկապես խոսքը հիշողության վերականգնման մասին է։ Զարմանալի չէ, որ հարբած մարդը երբեմն չի կարողանում հիշել, թե ինչ է կատարվել իր հետ։

Կարմիր միս

Մեծ քանակով ճարպերի և սպիտակուցների պարունակության արդյունքում օրգանիզմին երկար ժամանակ է հարկավոր՝ միսը մշակման ենթարկելու համար։ Դա խանգարում է քնելուն և ամբողջ օրգանիզմի հանգստին։

Մետեորիզմ (փորափքանք)առաջացնող մթերք

Աղիներում գազերի շատ արտադրությունը տհաճ զգացողություն է առաջացնում և խանգարում քունը։

Յուղոտ պանիր

Խորհուրդ է տրվում այն փոխարինել յուղազրկված կաթնաշոռով կամ անյուղ պանրով։ Մի փոքր օգտագործելով՝ կարող եք հագեցնել սովի զգացումը։

Յուղոտ, տապակած մթերք

Սրանք առողջ սննդի շարքին չեն դասվում, իսկ գիշերային ժամերին ուտել առհասարակ խորհուրդ չի տվում։

Քաղցր գազավորված ըմպելիք

Սրանք շատ շաքար են պարունակում, բացի այդ՝ գազավորված ըմպելիքը գազերի առաջացման պատճառ է դառնում։ Դրանք նաև կոֆեին և այլ նյութեր են պարունակում։

Շոկոլադ, շոկոլադե բատոններ, կոնֆետներ

Սև շոկոլադը կոֆեին է պարունակում, կաթնային շոկոլադը շատ շաքար է պարունակում և ճարպ։ Բացի նյութափոխանակության համակարգի ծանրաբեռնումից՝ սա նաև հանգեցնում է ավելորդ քաշի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը