Իլոն Մասկի նախկին ընկերուհին բացահայտել է դստեր նոր տարօրինակ անունը
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկի նախկին ընկերուհին բացահայտել է դստեր նոր տարօրինակ անունը

SpaceX-ի, Tesla-ի և Twitter-ի ղեկավար Իլոն Մասկի նախկին կինը՝ Գրայմսը, որոշել է փոխել երեխայի անունը։ Հաղորդում է Page Six-ը։

Երգչուհի Գրայմսը որոշել է փոխել դստեր անունը եւ այդ մասին գրել է իր անձնական բլոգում։ «Նա այժմ Y է, կամ «Ինչու՞», կամ պարզապես «?»: Բայց իշխանությունը դա չի ճանաչում։ Հետաքրքրասիրություն, հավերժական հարց… և այլն»,- գրել է Գրայմսը:

Իլոն Մասկը և Գրայմսը սկսել են հանդիպել 2018 թվականին։ 2020 թվականի մայիսին զույգը որդի ունեցավ, որին տվեցին անսովոր անուն՝ X Æ A-12։ 2021 թվականի սեպտեմբերին նրանք հայտարարեցին իրենց բաժանման մասին, իսկ բաժանումից երեք ամիս անց՝ դեկտեմբերին, փոխնակ մայրը լույս աշխարհ բերեց նրանց դստերը՝ Y-ին։

2022 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Գրայմսը հանդիպում է տրանսգենդեր Չելսի Մենինգի հետ, սակայն նրանք բաժանվեցին հուլիսին։