
«ՎԻԱ գրա» խմբի նախկին մենակատար Վերա Բրեժնևան սելֆի է հրապարակել առանց ռետուշի։ Կադրը, որում երգչուհին ներկայացել է առանց դիմահարդարման, հրապարակվել է Instagram-ում։
Լուսանկարում 41-ամյա Բրեժնևան արձակված մազերով կեցվածք է ընդունել արևի տակ։ Մեկնաբանություններում աստղը հետևորդներին ասել է, որ լուսանկարը ռետուշ չի արել։ «ՎԻԱ գրա» խմբի նախկին մենակատարի կերպարը զարմացրել է երկրպագուներին։ «Այո, բոլորովին այլ տեսք ունես: Ոչ մի շեշտադրում մարմնի վրա», «Գեղեցկուհի»,- գրել են նրանք։
Եղել են նաև երգչուհու կերպարը քննադատողներ. «Սովորական մորաքույր», «Գունատ … ուրվականի նման», – նշել են նրանք: