ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում:
Բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին (Ք.ա. XVI դ. II կես-XV դ. I կես) վերագրվող թաղումներ, որոնցում միաժա¬մա¬նակ հանդիպել են և՛ միջինբրոնզեդարյան կարմիրբերդյան, և՛ ուշբրոնզե¬դարյան ա¬ռարկա¬ներ։ Անցումային փուլի (միջին բրոնզից ուշ բրոնզ) այս դամբաններն ունեն 5-15 մետր տրա¬մագծով հենա¬պատ-կրոմլեխ։ Խցերը հիմնա¬հո¬¬ղա¬յին են՝ ուղղված հյուսիս-հարավ։ Ուշ բրոնզի տարբեր փուլերին վերա¬գրվող թաղումներում աճյունը դրված է եղել դիադրման և վերաթաղման եղանակներով։ Այս դամբաններում ուղեկցող գույքը խեցանոթներն են, հազվադեպ՝ ուլունքներ։ Երկաթի դարի վաղ շրջափուլին վերաբերող դամբաններն ունեն հենա¬պատ-կրոմլեխներ (8-20 մ տր.), մանր քարերից կազմված ոչ բարձր թմբեր և արևելք-արևմուտք ուղղված սալարկղային խցեր։ Երկաթեդարյան իջեցուկ դամբաններում փաստագրվել են խմբային եղանակով արված թաղումներ։ Բացահայտվել է, որ այս դամբանախմբում խեղված չորս դամբան¬ներն արևելյան հատվածում ունեն կցակառույցներ՝ նախատեսված թաղումն ուղեկցող գույքի համար։