2023 թվականի ապրիլին կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան: Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը ՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ: Բեմադրությունն իրականացրել է Անտոն Մուզիկանտսկին, իսկ գլխավոր դերում (Նորմա Դեզմոնդ) ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդծիթելին է:
Գվերդծիթելին առաջին անգամ չէ հյուրընկալվում Հայաստանում: Հիշում է՝ տարիներ առաջ Երևան է այցելել համերգներով, իսկ այս անգամ նրան բոլորովին այլ բան է Հայաստան բերել. «Շատ անհանգիստ եմ և շնորհակալ եմ, որ ինձ համար մի աշխարհ է բացվում, որտեղ բոլորովին ուրիշ եմ»:
«Սանսեթ Բուլվար»-ում զբաղված են և՛ ռուս, և՛ վրացի, և՛ հայ արտիստներ` Եվգենի Ելպաշևը (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովան (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյանը (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյանը (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյանը (Սեսիլ Դեմիլ) եւ այլք:
Ավելի մանրամասն՝ tert.am