ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է 388.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.21 դրամ (աճել է 1.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.98 դրամ (աճել է 1.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.07 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 412-416 դրամով, վաճառվում է 424-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.45-5.02 դրամով, վաճառվում է 5.14-5.26 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետեւյալն է.
դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:
Եվրոն գնվում է 415-418 դրամով, վաճառվում է 423-424 դրամով:
Ռուբլին գնվում է 4.95-5.00 դրամով, վաճառվում է 5.07 դրամով: