Մարմնի լեզուն մեր մասին ավելի շատ բան է պատմում, քան կարծում ենք։ Առաջին բաներից մեկը, որի մարդիկ նկատում են, քայլվածքն է։ Adme.ru կայքը գրում է, որ մարդու քայլվածքի կարող է որոշակի փաստեր պատմել նրա բնավորության մասին։
- Վստահ եք և երջանիկ։ Կեցվածքն ուղիղ է, ազատ շարժում եք ձեռքերը։ Էներգիայով լի, ուշադիր և շփվող անձանց թվին եք դասվում։ Առանձնանում եք գործնական հատկություններով, նախաձեռնողականությամբ և նպատակասլացությամբ։ Ունեք նպատակներ և հստակ որոշել եք հասնել դրանց իրագործմանը։
- Երկչոտ եք, ոչ այնքան ինքնավստահ։ Սովորաբար շատ համեստ եք, այնքան լուռ եք շարժվում, որ մարդիկ կարող են չնկատել՝ ինչպես հեռացաք սենյակից։ Չեք սիրում ուշադրություն գրավել, հաճախ խորասուզված եք ինքներդ ձեր և ձեր ապրումների մեջ։ Շատերը կարող են շատ քիչ շփվող համարել, բայց ոչ նրանք, ովքեր ձեզ վաղուց են ճանաչում և գիտեն, որ հավատարիմ ընկեր եք, հետաքրքիր զրուցակից։
- Ինքնավստահ եք և նպատակասլաց։ Հազվադեպ եք ուշադրւթյուն դարձնում մյուսների վրա, բայց հավատացած եք, որ նրանք միշտ նայում են ձեզ։ Հիմնվում եք ձեր կարծիքի վրա և կարողանում եք պաշտպանել ձեր ազատությունը։ Նպատակասլաց եք, ձգտում եք հասնել ցանկալիին, ինչ էլ լինի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը