Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.31%-ով և կազմել 73.71 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.53%-ով և կազմել 78.98 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.36%-ով և կազմել 1967.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.73%-ով և կազմել 23.35 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.17%-ով և կազմել 967.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.08%-ով և կազմել 2389.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.16%-ով և կազմել 8978.00 դոլար, կապարի գինն աճել է 0.09%-ով և կազմել 2135.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.97%-ով և կազմել 24074.00 դոլար, անագի գինն աճել է 1.37%-ով և կազմել 25770.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.84%-ով և կազմել 2936.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 3.49%-ով և կազմել 57871.28 դոլար, կոբալտի գինն աճել է 0.73%-ով և կազմել 34430.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսները նվազել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 32394.25 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 3971.27 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 11716.08 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 15142.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 7088.34 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 7484.25 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 999.83 կետ: