ԱՄՆ-ում բանկային ճգնաժամը դեռ չի ավարտվել, սակայն երկրի իշխանություններին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ առնել։ Այս կարծիքին է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Կարծում եմ, որ հիմա իրավիճակը բավականին վերահսկելի է: Բայց մենք փորձում ենք հասկանալ, թե արդյոք անհրաժեշտ է հետագայում օրենսդրական միջամտություն ունենալ»,- ասել է նախագահը:
Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ իշխանությունները «անհրաժեշտն արել է» իրավիճակը կայունացնելու համար։
«Ես վստահ եմ, որ իրավիճակը հանդարտվում է: Շուկաները կարծես թե արձագանքում են», – ավելացրել է նա, – «Ես վստահ չեմ, թե արդյոք օրենքները պետք է փոխվեն, բայց մենք դիտարկում ենք նաև այդ հնարավորությունը»։
Բայդենի խոսքով՝ բանկային հատվածում դժվարությունները դեռ չեն ավարտվել, իսկ իշխանությունները շարունակում են հետևել զարգացումներին: