
Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս մնացին շախմատի աշխարհի չեմպիոն համար մրցապայքարից:
Առաջին փուլի երկրորդ պարտիաներում թե Դանիելյանը, թե Մկրտչյանը պարտություն կրեցին: Էլինա Դանիելյանը զիջեց Իրանի ներկայացուցիչ Պադմինի Ռութին, իսկ Լիլիթ Մկրտչյանը` Չինաստանի մասնակից Նի Շիցյունին:
Նոկաուտ համակարգով անցկացվող առաջնությանը մասնակցում են 64 շախմատիստուհի: