Թուրքիայում երկրաշարժեր են գրանցվել
Advertisement 1000 x 90

Թուրքիայում երկրաշարժեր են գրանցվել

Թուրքիայի Ադանա քաղաքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկություն է տարածել Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման գործակալությունը (AFAD)։

Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սայմբեյլի շրջանում, օջախը՝ 9,38 կիլոմետր խորության վրա։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հաղորդվում է նաև, որ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Մարաշում։

 



Նման նյութեր