ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի հոգեբանները պարզել են, որ ձանձրույթը կապված է կոմպուլսիվ սեռական խանգարման զարգացման հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Sex & Marital Therapy ամսագրում։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Սեռական վարքի կոմպուլսիվ խանգարումը բնութագրվում է սեռական իմպուլսները կառավարելու մշտական անկարողությամբ: Ախտանիշները կարող են ներառել կրկնվող սեռական գործողություններ, որոնք դառնում են մարդու կյանքի հիմնական նպատակը:
Ուսումնասիրությունն իրականացվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, և դրան մասնակցել է մոտ 900 մարդ։ Բոլոր կամավորները մի քանի թեստեր են անցել՝ գնահատելու ձանձրույթի հակումը, կապվածության ոճը և կոմպուլսիվ սեռական վարքագծի ի հայտ գալու հակումները:
Ինչպես պարզվեց, մարդիկ, ովքեր ավելի հակված են ձանձրանալուն, ավելի հավանական է, որ դրսևորեն սեռական կոմպուլսիվ խանգարման ախտանիշներ: Բացի այդ, նրանք ունեին նաև կապվածության անհանգիստ տեսակ։ Այն բնութագրվում է զուգընկերոջ հետ զգացմունքային մտերմության բարձր աստիճանի ցանկությամբ: Նման կապվածություն ունեցող մարդկանց բնորոշ է անինքնավստահությունը, խանդը։ Նրանց թվում է, որ զուգընկերը չի ցանկանում նման աստիճանի մտերմություն: