Լեհ տղամարդը 13 տարի բազմոցին պահել է մոր մումիան և նրա հետ հեռուստացույց դիտել
Advertisement 1000 x 90

Լեհ տղամարդը 13 տարի բազմոցին պահել է մոր մումիան և նրա հետ հեռուստացույց դիտել

Լեհաստանում տղամարդը 13 տարի բազմոցին պահել է մոր մումիան ու նրա հետ հեռուստացույց դիտել, գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ Մարիան անունով 76-ամյա տղամարդը «կատարյալ վիճակում» է պահել մոր մումիֆիկացված դիակը և հեռուստացույց դիտելիս զրուցել է նրա հետ: 13 տարի առաջ լեհ տղամարդը փորել է կնոջ գերեզմանը՝ չկարողանալով հաղթահարել կորուստը։ Տեղի բնակիչները պատմել են, որ թոշակառուն խուսափում էր մարդկանց հետ շփվելուց։

Կնոջ դին հայտնաբերել են, երբ Մարիանի փեսան որոշել է այցելել նրան։ Նա նկատել է, որ տղամարդն իրեն տարօրինակ է պահում և որոշել է շտապ օգնություն կանչել։ Ժամանած բժիշկները մտել են լեհի տուն և հայտնաբերել դիակ՝ պառկած բազմոցին։

«ԴՆԹ-ի տվյալներով՝ դիակը պատկանում է Մարիանի մորը, ով մահացել է 2010 թվականին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տղամարդուն ձերբակալել են և մեղադրանք է առաջադրվել դիակը պղծելու համար։ Կնոջ մարմինը վերաթաղվել է։



Նման նյութեր