Հռոմի պապը հիվանդանոցում է․ Reuters
Advertisement 1000 x 90

Հռոմի պապը հիվանդանոցում է․ Reuters

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է՝ պլանային հետազոտության համար, հայտնել է նրա խոսնակ Մատեո Բրունին, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ Պապը, ով 86 տարեկան է, մարտի 29-ին մասնակցել է ամենշաբաթյա ընդհանուր ունկնդրությանը և առողջ տեսք է ունեցել։

Ավելի վաղ Ֆրանցիսկոսը մարտի 18-ին հանդիպել էր Եվրոպայում գտնվող փախստականների հետ։

Եպիսկոպոսը Վատիկան ժամանած ուկրաինացիներին և այլ երկրների ներկայացուցիչներին ասել էր, որ չի հրաժարվում խաղաղության որոնումներից, խաղաղության հույսից և դրա համար աղոթքներից։

Հռոմի պոնտիֆիկոսը բազմիցս կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղության համար։