ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 12-ին, ժամը 13.21-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՈՒԱԶ մակնիշի 39 LO 947 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Բ.), (3 ուղևոր):
Փետրվարի 12-ին, ժամը 11:15-ին տեղեկություն է ստացվել ,որ Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գավառ-Սևան ավտոճանապարի 3-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Jeep Grand Cherokee» մակնիշի 03 ՕՕ 013 պետհամարանիշի ավտոմեքենան:
Փետրվարի 12-ին, ժամը 00:00-ին ահազանգ է ստացվել , որ Արմավիրի մարզի Արգինա-Արտամետ դաշտամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Փրկարարները ձյան շերտի արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero io» մակնիշի 35 DC 171 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):