39-ամյա մոդել Յաելա Վոնկը պնդում է, որ կարող է օրգազմի հասնել «իր մտքի ուժով»՝ առանց որեւէ հպման։
Վոնկի խոսքերով՝ նա սովորել է կյանքը փոխող այս տեխնիկան Կոստա Ռիկայում տանտրա յոգան սովորելիս: «Այն ինձ համար բացեց մի ամբողջ նոր աշխարհ», – հայտարարել է Վոնկը NudePr.com-ի հետ հարցազրույցի ժամանակ։ «Ես ինձ ավելի առողջ եմ զգում, եւ իմ սեռական կյանքը բարելավվել է»:
Տանտրա յոգան միավորում է «մանտրայի մեդիտացիան, վիզուալիզացիան եւ սկզբնավորումը ներքին տիեզերքի ուսումնասիրության մեջ»՝ սանձազերծելու կանացի աստվածային էներգիան: «Այն կենտրոնանում է շնչառության վրա եւ սովորեցրել է ինձ, թե ինչպես առանց ձեռքերի օգնության հասնել օրգազմի»,- բացատրել է մոդելը: «Դուք կարող եք դա անել զուգընկերոջ հետ կամ միայնակ սեքսի ժամանակ, եւ այս տեխնիկան ձեր օրգազմն ավելի ուժեղ կդարձնի»: «Ես կիսում եմ դա իմ ընկերոջ հետ, եւ մենք կարող ենք նույնիսկ սեքսով զբաղվել առանց շարժվելու, պարզապես ներթափանցում եւ շունչ», – շարունակել է նա: «Յուրաքանչյուր ոք կարող է դա անել, բայց դուք պետք է ամեն օր զբաղվեք մեդիտացիայով եւ շնչառությամբ»։
Տանտրա յոգան նաեւ սովորեցրել է Վոնկին «արտահայտել» այն, ինչ ցանկանում է իր օրգազմի ընթացքում։ «Երբ օրգազմ ես ապրում, պետք է մտածես, թե իրականում ինչ ես ուզում»:
Իսպանացի գեղեցկուհին, ում սոցիալական ցանցերում անվանում են «ամենաճկուն կինը», նախկինում պատմել է իր սեռական կյանքի մասին։ «Ննջասենյակում ճկուն լինելը զարմանալի է ինչպես ինձ, այնպես էլ այն մարդկանց համար, ում հետ ես սեքսով եմ զբաղվում»,- ասել է նա Jam Press-ին: «[Իմ գործընկերները] շատ են հուզվում ինձ հետ տարօրինակ դիրքերում սեռական հարաբերություն ունենալուց»: