Ախտանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ախտանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին

Թերապևտ և գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն ներկայացրել է այն ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս մարդու օրգանիզմում մակաբույծների առկայության դեպքում, գրում է Life-ը։

Մասնագետի խոսքով՝ մակաբույծների առկայության մասին վկայող ամենենավառ ախտանշանը որովայնի սուր ցավն է։ Բարդացումների դեպքում այն միայն ուժգնանում է և հոսպիտալացման կարիք է լինում։ Բացի այդ, ցավն ուղեկցում է սրտխառնոցով և փսխումով։

Մյուս լուրջ ախտանշանը հետանցքի քորն է, որն ի հայտ է գալիս գիշերային ժամերին։ Սա կապված է ձու դնող մակաբույծների ակտիվության հետ։

Բացի այդ, մակաբույծների առկայությանը բնորոշ են նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են բարձր ջերմությունը, հազը և շնչահեղձությունը, թուլությունը և քաշի կորուստն առանց որևէ ակնհայտ պատճառի։

Ինչպես ընդգծել է փորձագետը, հելմինտների առկայության կասկածների դեպքում հիվանդը հատուկ հետազոտություն է անցնում և միայն դրա պատասխանները ստանալուց հետո են համապատասխան միջոցներ նշանակվում։

tert.am