Ամերիկացուն 5 տարվա ազատազրկում է սպառնում 2 օրվա ընթացքում նախկին ընկերուհուն ավելի քան 800 անգամ զանգահարելու համար.
Advertisement 1000 x 90

Ամերիկացուն 5 տարվա ազատազրկում է սպառնում 2 օրվա ընթացքում նախկին ընկերուհուն ավելի քան 800 անգամ զանգահարելու համար.

ԱՄՆ-ում տղամարդուն հինգ տարվա ազատազրկում է սպառնում երկու օրվա ընթացքում նախկին ընկերուհուն ավելի քան 800 անգամ զանգահարելու համար, գրում է New York Post-ը։

Մերիլենդից 44-ամյա Դերիք Բաուերսը մեղադրվել է իր նախկին ընկերուհու նկատմամբ կիբերհետապնդման մեջ։ Ըստ քննիչների՝ ամերիկացին երկու օրվա ընթացքում ավելի քան 800 անգամ զանգահարել է նրա հեռախոսին։ Բացի այդ, տղամարդը sms-ներ է ուղարկել նախկին ընկերուհուն և գրել սոցիալական ցանցերում։

Եթե ​​Դերիքի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում։

«Կիբերհետապնդումը համատարած խնդիր է, որին մենք շատ լուրջ ենք վերաբերվում», – ասել դատախազը:

Նա նաև հավելել է, որ հորդորում է բոլոր նրանց, ովքեր նման խնդրի են բախվել, դիմեն ոստիկանություն։ Նրա կարծիքով, դա կօգնի այս տեսակի հանցագործությունների դեմ պայքարում։

«Խախտողները պատասխանատվության են ենթարկվելու»,- վստահեցրել է տղամարդը։



Նման նյութեր