Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Advertisement 1000 x 90

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում, ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը. օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2…-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0…-2 աստիճան։

Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ հյուսիսարևմտյան, 4-6 մ/վ, մարտի 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, ապրիլի 2-ին՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը 5-8 աստիճանով նվազելուց հետո 31-ին կնվազի ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։

Ապրիլի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Նման նյութեր