Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով

Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին և 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ, մարտի 31-ին, ապրիլի 2-ին, 5-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մարտի 31-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, 31-ի երեկոյան ժամերից քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով։ Ապրիլի 3-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։



Նման նյութեր