Էրդողանի արձանն «անտեր» է մնացել (ֆոտո) (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էրդողանի արձանն «անտեր» է մնացել (ֆոտո)

Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե գավառում պատրաստված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը մնացել է «անտեր»:

Ըստ թուրքական «Հուրիեթ» պարբերականի, գավառի քաղաքապետարաններից մեկը քանդակագործ Նուհ Աչընի մոտ պատվիրել է Էրդողանի բրոնզաձույլ արձանը: Արձանի պատրաստ լինելուց հետո, սակայն, դրա հետևից ոչ ոք չի եկել:

Արձանն ունի 4 մետր բարձրություն և 2 տոննա ծանրություն: Հեղինակը պատմել է, որ երկրում զինված հեղաշրջման փորձից հետո արձանով հետաքրքրվող այլևս չի եղել: Այդ իսկ պատճառով նա Էրդողանի արձանը կանգնեցրել է իր արհեստանոցի առջև:

e2

e1