
Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Այս մասին տեղեկացրել է շրջանի ղեկավար Լորան Վոքիեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երեւանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այս առիթով որոշվել է Սյունիքի հետ համագործակցության համաձայնագիր կնքել։ «Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել խորհրդանշական վայրում՝ Տաթեւի վանքում»,- նշել է Վոքիեն՝ ավելացնելով, որ համաձայնագիրը հիմնականում վերաբերում է գյուղատնտեսությանը, քանի որ անհրաժեշտ է ապահովել պարենային անվտանգությունը։ «Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծել է Վոքիեն։