Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսին նկատել են առանց ամուսնական մատանու՝ ֆիթնես մարզիչ և սկսնակ դերասան Սեմ Ասգարիի հետ հարսանիքից 10 ամիս անց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պապարացիները լուսանկարել են 41-ամյա Սփիրսին Լոս Անջելեսում։ Փոփ աստղը մասնավոր ինքնաթիռ է նստել Հավայան կղզիներ թռչելու համար: Սփիրսին ընկերակցում էր նրա մենեջեր Քեյդ Հադսոնը:
Նշվում է, որ արտիստի ամուսինը մնացել է Լոս Անջելեսում, և նրան նույնպես տեսել են առանց ամուսնական մատանու։ Իր հերթին երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում է իր հանգստի մանրամասներով։ Սփիրսը մի քանի լուսանկար է հրապարակել Հադսոնի հետ, կիսվել լողափից կադրերով:
Daily Mail-ն ընդգծել է, որ զույգի մերձավոր շրջապատը մտահոգություն է հայտնել իրենց աստղային ընկերների ամուսնության մասին։ Հիշեցնենք, որ Սփիրսն ու Ասգարին ամուսնացել են անցած ամառ՝ հինգ տարվա հարաբերություններից հետո։