ԱՄՆ-ի Նոր Օռլեանի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը խախտել է դաշնային աշխատանքային օրենքը՝ Twitter-ում հրապարակելով, որ Tesla-ի աշխատակիցները կկորցնեն բաժնետոմսերը, եթե միանան արհմիությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սա միլիարդատիրոջ 2018 թվականի թվիթն է։
«Ոչինչ չի խանգարում մեր Tesla մեքենաների գործարանի թիմին քվեարկել միությունում: Մենք կարող էինք դա անել վաղը, եթե ցանկանայինք: Բայց ինչու՞ վճարել արհմիության տուրքերը և հրաժարվել բաժնետոմսերից ոչնչի համար»,-գրել էր Մասկը:
Դատարանը հրապարակումը դիտել է՝ որպես «ապօրինի սպառնալիք», որը կարող է կանխել ամերիկացիների՝ արհմիությունների հիմնումը: Գործարարին հանձնարարվել է ջնջել թվիթը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, հանդիպման ժամանակ Մասկի փաստաբաններն ընդգծել են, որ գործարարի հրապարակումը սպառնալիք չէ, այն միայն մատնանշել է այն փաստը, որ ավտոմոբիլային այլ ընկերությունների արհմիությունները բաժնետոմսեր չեն ստանում։