«Առաջին հերթին ստիպված եմ ուղիղ ասել ինչպես կա․ արդարությունը հաղթեց։ Ես վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն։ Ես գնացել եմ ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով։ Ազնվորեն հանձնել եմ փաստաթղթերս, եւ ահա, վերջապես ստացա»,- հայաստանյան լրատվամիջոցներին հայտնել է նա Հայաստանում առաջին՝ «Parajanov Club House» բնակելի համալիրի նախագծի շնորհանդեսին։
Շոումենը մտադիր է դառնալ համալիրի առաջին բնակիչներից մեկը։
«Հիմա ես պետք է ինչ-որ տեղ գրանցվեմ»,- կատակել է նա:
Միխայիլ Գալուստյանը պատասխանել է նաեւ NEWS.am STYLE-ի հարցին, թե արդյո՞ք նախատեսում է նոր նախագծերով հանդես գալ Հայաստանում։
«Անկեղծ ասեմ՝ Սոչիի հայերենը տարբերվում է երեւանյան հայերենից։ Երեւանյան հայերենը շատ ճիշտ է, գրական, իսկ Սոչիի հայերենը մի քիչ տարբերվում է։ Եթե հասկանում եք, ուրեմն կարող եք սպասել այլ նախագծերի։ Եվ, իհարկե, նկարահանվելուց հետո պետք է ինչ-որ տեղ վերադառնալ։ Ուզում եմ վերադառնալ «Parajanov Club House»»,- նշել է շոումենը։
Երեւանում Հրազդանի կիրճի հարեւանությամբ նախատեսվում է «Parajanov Club House»-ը։ Այն լինելու է յուրահատուկ ճարտարապետությամբ բազմահարկ բնակելի համալիր, որը բնութագրվում է դասական եւ ֆուտուրիստական լուծումների ներդաշնակ համադրությամբ։
Նախագիծը մշակվել է Rutsog Invest-ի կողմից, որը հիմնել է գործարար Ռուբեն Գրիգորյանը։