Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրով նախատեսվում է 2023թ. ապրիլի 4-ից մինչև 2023թ. ապրիլի 20-ն ընթացիկ նորոգման ենթարկել Երևանի Տիչինա փողոցը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ըստ այդմ, նշված ժամանակահատվածում փակ է լինելու Տիչինա փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զ. Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկում ենք՝ որպես շրջանցիկ ճանապարհ դարձնել Զ. Անդրանիկի և Շահումյան 16 փողոցները:
Ապրիլի 4-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում էլ ընթացիկ նորոգման կենթարկվի Մոլդովական փողոցը: Այդ հատվածում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից մինչև Թոթովենց-Բագրևանդ-Վախթանգովի փողոցների խաչմերուկ երկկողմանի երթևեկությունը կապահովվի ճանապարհի կեսով:
Նախապես հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար: