Վաղը Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
Advertisement 1000 x 90

Վաղը Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

ՆԱՏՕ-ի արտգործնախարարների վաղվա հանդիպման ժամանակ Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա Դաշինքի անդամ։

Այս մասին իր աղբյուրներին հղումով գրել է նորվեգական Verdens Gang թերթը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-5-ը հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում։

Ավելի վաղ, Ֆինլանդիայի անդամակցությանը խոչընդոտող ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրը՝ Թուրքիան, վավերացրել է սկանդինավյան այդ պետության անդամակցության մասին արձանագրությունը



Նման նյութեր