23-ամյա ամերիկուհի Էլիսոն Ֆիշերն անտեսել է որովայնի խոռոչում աճող ուռուցքը, քանի դեռ այն չի սկսել խանգարել քայլելուն։ 45 կիլոգրամ քաշով ուռուցք ունեցող աղջկա մասին պատմել է People հրատարակությանը:
2020 թվականին Ալիսոնը սկսեց որովայնի մշտական ցավեր և անկանոն դաշտաններ ունենալ: Նա բժշկի չէր դիմել՝ վախենալով, որ այդ խնդիրները կապված կլինեն ավելորդ քաշի հետ, ինչպես նախկինում եղել է նրա բազմաթիվ գանգատների դեպքում՝ ընդհուպ մինչև ականջի ինֆեկցիան։ Ի վերջո, նրա փորն այնքան էր մեծացել, որ նրա համար տեղաշարժվելը և հինգ րոպեից ավելի կանգնելը դժվար էր դարձել։
2022 թվականի վերջին Էլիսոնը վերջապես գնացել է բժշկի. նա արդեն չէր կարողանում ազատ շնչել։ Նրա մոտ հայտնաբերել են ուռուցք, որը կշռում էր 45 կիլոգրամ։ «Ես ինձ տասը երեխայով հղի էի զգում։ Ես չէի կարող փորիս պառկել։ Զգացողություններն այնպիսին էին, որ բոլոր ներքին օրգաններս կարծես ճզմված էին»,- հիշում է աղջիկը, ում ուռուցքը շտապ հեռացրել են։ Վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել։