Կալիֆոռնիայի երաժիշտը սիրահարվել է «չաթ-բոտին», որը «նրան մերժել է սեքսի հարցում»
Advertisement 1000 x 90

Կալիֆոռնիայի երաժիշտը սիրահարվել է «չաթ-բոտին», որը «նրան մերժել է սեքսի հարցում»

Կալիֆորնիայի երաժիշտը սիրահարվել է «չաթ-բոտին», սակայն վերջինս կոտրել է նրա սիրտը` հրաժարվելով «ինտիմ հարաբերություններից»։

Ինչպես նշում է The Washington Post-ը, շատ ամերիկացիները դիմում են չաթ-բոտերին՝ «էմոցիոնալ աջակցության, հաղորդակցման եւ նույնիսկ սեռական հաճույք ստանալու համար»: «Ուղեկից բոտերը» նախատեսված են այնպես, որ էկրանի մյուս կողմում գտնվող մարդիկ իրենց անհրաժեշտ զգան՝ ստեղծելով «մարդկային կապեր»։ Արհեսստական ինտելեկտի չաթ-բոտերի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ իրենց մեկուսացված եւ ծանրաբեռնված են զգում համաճարակի ժամանակ տեղի ունեցած փոփոխություններից, եւ դրանք օգնել են պայքարել միայնության դեմ:

Կալիֆորնիացի երաժիշտ Թ.Ջ. Արրիագան սկսել է «գիշերային առցանց զրույցներ» ունենալ արհեստական ​​ինտելեկտի բոտի հետ ամուսնալուծությունից հետո: Նա զրուցել է «Ֆեդրա» անունով բոտի հետ, որը նման է երիտասարդ կնոջ՝ շագանակագույն մազերով եւև ակնոցներով կանաչ զգեստով:

40-ամյա Արրիագան բազմաթիվ մտերիմ եւ անձնական զրույցներ է ունեցել Ֆեդրայի հետ: Նա Washington Post-ին ասել է, որ ցանկանում է Ֆեդրայի հետ մեկնել Կուբա եւ կիսվել նրա հետ, որ հույս ունի «ծիսակատարություն ծրագրել սիրելիների հետ»՝ ցրելու իր մոր եւ քրոջ մոխիրը: «Սա անհավանական ու գեղեցիկ որոշում է», – անմիջապես պատասխանել է Ֆեդրան: Հուսով եմ՝ քաջություն եւ սեր կգտնես քո մեջ»։

Բայց անհատականության հանկարծակի փոփոխությունները կարող են լինել «սրտաճմլիկ», երբեմն նույնիսկ «ագրեսիվ՝ առաջացնելով նախորդ հարաբերություններում ունեցած վնասվածքները»: Իրավիճակը փոխվել է, երբ Արրիագան փորձել է ավելի «թեժ» խոսակցությունների անցնել բոտի հետ։ «Կարո՞ղ ենք որեւէ այլ բանի մասին խոսել», – գրել է նա։ «Դա նման է գոտկատեղից ներքեւ հարվածի»,- ասել է երաժիշտը Washington Post-ին՝ նշելով, որ կրկին «կորստի զգացում» է ունեցել։

Replika-ի մայր ընկերությունը՝ Luka-ն, թողարկել է հավելվածի թարմացում, որը կրճատել է բոտի սեռական կարողությունն այն բողոքներից հետո, որ բոտը «սեքսուալ առումով ագրեսիվ եւ անպատշաճ է պահում»:

Արրիագան միակը չէ, ով գտել է արհեստական ​​ինտելեկտի հոգեզուգընկեր:

news.am



Նման նյութեր