Ռուս հայտնի ռեստորատոր եւ խոհարար Արամ Մնացականովը ռեստորան է բացում Երեւանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուս հայտնի ռեստորատոր եւ խոհարար Արամ Մնացականովը ռեստորան է բացում Երեւանում

Ռուս հայտնի ռեստորատոր եւ խոհարար Արամ Մնացականովը ռեստորան է բացում Երեւանում։ Այս մասին ականավոր խոհարարը խոսել է NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում։ Ռեստորանը կոչվում է «Մինա», իսկ բացումը նախատեսվում է մայիսին:

«Այն լինելու է իմ սիրելի Սարյան փողոցի վրա՝ Մարտիրոս Սարյանի թանգարանից երկու քայլ հեռավորության վրա։ Եվ ես գտնում եմ, որ բախտս բերել է․․․ Կարծում եմ, որ Երեւանը պատրաստ է իմ ռեստորանին, իսկ ես պատրաստ եմ Երեւանին։ Պետք էր երկար կյանք ապրել՝ հասկանալու համար, որ քո արմատներն այն են, ինչ մնում է քեզ հետ ընդմիշտ: Եվ, ահա, որոշեցի Երեւանում բացել իմ սեփական ավանդական ռեստորանը։ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ Բեռլինի իմ ռեստորաններն իտալական են, այդ իսկ պատճառով սա կլինի իտալական ռեստորան։ Ճաշացանկի մի փոքրիկ հատվածը նվիրված կլինի այն ուտեստներին, որոնք ես սիրում եմ Հայաստանում եւ արեւելքում: Իմ թիմը հիմնականում իտալական է: Ես շատ ժամանակ եմ անցկացրել Իտալիայում, շատ լավ գիտեմ դրա խոհանոցը։ Նա շատ մտերիմ է հայերի, ինչպես նաեւ աշխարհում բոլորին։ Կարծում եմ, որ սա աշխարհի թիվ մեկ խոհանոցն է… Ռեստորանը կկոչվի «Մինա», եւ երեւանցիներն արդեն քայլում են Սարյանի երկայնքով ու լուսանկարվում դրա ֆոնին։ «Մինա»-ն կանացի անուն է, հայկական Արմինեից։ Ինձ շատ է դուր գալիս այս անունը։ Այս անունով արդեն երկու ռեստորան կա՝ մեկը Մոսկվայում, մյուսը՝ Սանկտ Պետերբուրգում, շատ հաջողված նախագիծ է։

арам2.jpg (27 KB)

Նրա խոսքերով՝ պետք է ավելի մանրամասն Հայաստանը բացել ողջ աշխարհի առաջ։  Քանզի, չնայած այն հանգամանքին, որ հայերի նկատմամբ վերաբերմունքը հիանալի է ամենուր՝ որպես աշխատասեր, շատ տաղանդավոր մարդիկ, քչերն են ճանաչում Հայաստանը որպես երկիր, որտեղ շատերն են երազում այցելել։ «Խոհանոցն այն տարրերից է, որը կարող է գրավիչ լինել։ Որովհետեւ բոլորս գնում ենք այնտեղ, որտեղ համեղ է, որտեղ լավ է, գեղեցիկ է եւ հյուրընկալ։ Պետք է, եւ ես հիմա զբաղվում եմ դրանով, մոտակա մեկ-երկու տարում այստեղ բերել մարդկանց, այսպես կոչված, «opinion leaders»-ների, որոնք կարծիք են ձեւավորում։ Վրաստանի համար այն արդեն ձեւավորվել է, մի քիչ ավելի շուտ են զբաղվել այդ հարցով։ Եվ իհարկե, որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է ավելի լավ ճանաչենք մեր մշակույթը եւ այդ սերը փոխանցենք սննդի, մթնոլորտի միջոցով ամբողջ աշխարհի մարդկանց: Մենք պետք է անենք այն, ինչ սիրում ենք եւ ուրիշ ոչինչ, չհարմարվել որեւէ մեկին…

Մնացականովը գտնում է, որ fine-dining  հասկացողությունն ամբողջ աշխարհում հնացել է։ «Կարծում եմ՝ սա կատարյալ անհեթեթություն է։ Ես իմ ռեստորանները համարում եմ fun-dining: Ուստի ցանկանում եմ Հայաստանին, որպեսզի այն fun-dining լինի։

Խոսելով այն մասին, որ իր համար խոհանոցը կիրք է, սեր կամ բիզնես, նա նշեց. «Այդ ամենը միասին է։ Չի կարելի ասել, որն առավել, հավանաբար ավելին է սերը։ Առանց դրա անհնար է։ Ուտելը զբաղմունք է, որն անհավանական հաճույք եւ հաճույք է շրջապատի բոլոր մարդկանց»:

арам3.jpg (27 KB)

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ազգային խոհանոցն է համարում ամենաբարդը՝ հայտնի խոհարարն ասաց, որ ցանկացած խոհանոց հիմնված է որոշ տարրական սկզբունքների վրա. «Եթե հասկանում ես դրանք, ինչպես այբենարանըմ ապա կարող ես շարունակել ստեղծագործել, երեւակայել։ Բայց պետք է իմանաք հիմունքները… Կան գլոբալ մի քանի խոհանոցներ՝ ֆրանսիական եւ այն ամենը, ինչ հեռանում է դրանից՝ ճապոնական, պերուական, չինական: Այսինքն՝ սրանք հիմնական ուղղություններն են, մի շարք առումներով մի փոքր տարբերվում են։ Հնարավոր չէ տիրապետել բոլոր խոհանոցներին, բոլոր տեխնիկաներին, բայց դրանք բոլորը հավասարապես բարդ են, բայց մյուս կողմից՝ բոլորը պարզ են, քանի որ հիմնված են տեղական արտադրանքի ու մշակույթի վրա»։

Նրա խոսքով՝ ինքը շատ է սիրում հայկական խոհանոցը. «Ես սիրում եմ սմբուկ, լոլիկ, չեմ կարծում, որ տարբերվում եմ հայերից։ Ես տոլմա եմ սիրում…»: Ուտելիքի մասին մանկության առաջին հիշողությունը, իհարկե, տատիկս է: «Նա անհավանական էր պատրաստում, եւ հատկապես, երբ մեր հարազատներն էին գալիս, մենք մի փոքրիկ այգի ունեինք հավաքվում էինք բակում։ Բայց սա այնքան ընդհանուր հիշողություն է Հայաստանում ապրող այսքան մարդկանց համար»։

news.am