Ժերար Պիկեից բաժանվելուց հետո Շակիրան տեղափոխվել է իր 12 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատուն, որը գտնվում է Մայամիում: Այս մասին հայտնում է The Sun-ը։ 46-ամյա կոլումբիացի փոփ աստղի հարեւաններն են Ջենիֆեր Լոպեսը, Ռիկի Մարտինը եւ Մեթ Դեյմոնը։
808 քմ մակերեսով երգչուհու տանը կա վեց ննջասենյակ։ Շակիրան ամբողջությամբ վերանորոգել է այն՝ Իսպանիայից բերելով կարծր փայտյա մանրահատակ, նոր մուտքի դուռ Եվրոպայից եւ պատվերով պատրաստված կահույք։
Տպավորիչ փակ կալվածքը «պարծենում է» ցնցող ջեռուցվող լողավազանով եւ ամառային խոհանոցով, որը շրջապատված է արմավենու ծառերով՝ դեպի ծովածոցը տեսարաններով: Նույնիսկ նավակների համար կա մասնավոր նավահանգիստ։
Ճաշելու տարածքը գորգապատված է, ինչը հստակ նշան է Շակիրայի լիբանանյան արմատներին: Յոթ լոգասենյակներից մեկն ունի երկու լվացարան եւ հսկայական լոգարան, մինչդեռ խոհանոցն ունի ճաշ պատրաստելու եւ զվարճանալու համար նախատեսված ֆունկցիոնալ տարածք՝ դեպի այգի նայող: Տան հետնամասում կա մի ամբողջ «զվարճանքի թեւ»՝ փոքրիկ տնային կինոթատրոն, ձյունաճերմակ լողավազանի սեղան եւ նարգիլեի սենյակ՝ բազմոցներով ու հսկայական պատուհաններով։
Հաղորդվում է, որ 1951 թվականին կառուցված առանձնատունը Շակիրան գնել է 2001 թվականին 2,5 միլիոն եվրոյով եւ վաճառքի է հանել 2018 թվականին՝ 9,4 միլիոն եվրոյով: Բայց վաճառքից հանվել է 2021 թվականի օգոստոսին։ Ենթադրվում է, որ Շակիրան, ով Մայամիում հարազատներ եւ մտերիմ ընկերներ ունի, Բարսելոնայից հեռանալուց հետո տուն է վերադարձել իր երկու որդիների հետ։
Zillow-ը տունը գնահատել է 19,6 միլիոն դոլար։
Փոփ աստղը պետք է տեղափոխվեր հունվարի 3-ին իր երկու որդիների հետ, սակայն նրա տեղափոխությունը հետաձգվեց տարեց հոր առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ երկու տղաները դպրոցը կսկսեն Ֆլորիդայում ապրիլի 11-ին, այն օրը, երբ ամերիկացի ուսանողները կվերադառնան դպրոց գարնանային արձակուրդներից։
Շակիրան եւ Պիկեն խիստ վիճել են անցյալ ամառ իրենց աղմկահարույց բաժանումից հետո: «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն հայտնել է, որ հանդիպում է 24-ամյա Կլարա Չիա Մարտիի հետ՝ իրենց բաժանման մասին հայտարարությունից անմիջապես հետո: